Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Դիմակայենք վարակներին մեր եղանակով

Դիմակայենք վարակներին մեր եղանակով

Անկախ մեր ցանկությունից, ամեն տարի գրիպի «համաճարակ» է սկսվում: Եվ ոչ ոք գրիպով հիվանդների շարքերը չհամալրելու երաշխիք չունի: Էլ չասենք քաղաքաբնակի մասին, որը  շարունակ ու անընդմեջ վտանգի տակ է.  զանազան  արտանետումներով ապականված մթնոլորտն իսկ արդեն խիստ վտանգավոր է, ի լրումն` արդեն սեզոնային համարվող ջրծաղիկը, որի դեմ կարծես բոլոր միջոցներն անզոր են: Զանգում ես շտապօգնություն` մի ճար հարցնելու, հիվանդի տանջալից վիճակը թեթևացնելու համար, պատասխանում են` դիմացեք: Ու երբ երեխադ, հարազատդ կամ նույնիսկ անծանոթն աչքիդ առաջ տանջվում է քորի հետևանքով անքուն գիշերներ լուսացնելուց, բաձր ջերմությունից, ու հանկարծ տեղեկանում ես, որ  երեխա ժամանակ չես հիվանդացել մանկական համարվող, սակայն մեծերի համար բավականին ծանր ընթացք ստացող այս հիվանդությունով, սարսափը սկսում է կրծել քեզ ու անքնության մատնում. չլինի հանկարծ ես էլ հիվանդանամ: Հեռուստաէկրանից հավատացնում են, որ երբ ողջ քաղաքը կամ գրեթե յուրաքանչյուր  հինգերորդը հիվանդ  է ջրծաղիկով (չմոռանանք, որ այս հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով), դա դեռ չի նշանակում, որ համաճարակի հետ գործ ունենք: Բայց մեր հին ու բարի Հայկական սովետական հանրագիտարանը բացատրում է, որ համաճարակը  «…միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես է, որն արտահայտվում է որևէ կոլեկտիվում, բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ…»:

Հետաքրքիր է, ամեն տարի գովազդում են գրիպի դեմ պատվաստումը, այն էլ այն դեպքում, որ այն միշտ նոր տեսակի է, իսկ ջրծաղիկը, որով, բժիշկների հավաստմամբ, ողջ կյանքի ընթացքում հիվանդանում են մեկ անգամ` իմունիտետ ձեռք բերելով,  չկա համապատասխան պատվաստանյութ, կամ էլ այն այլևս չի արդարացնում: Էլ չխոսենք այն մասին, որ դեռ լավ է, երբ հիվանդացողը տղա է, բա աղջիկը քանի շերտ  դիմափոշի ու քսուք պիտի «ծեփի» դեմքին, որ մաշկի վրա առաջացած հետք-փոսերը քողարկի:

Մնում է հույսներս մեզ վրա դնենք ու զգոն լինենք, խուսափենք հասարակական վայրերում բաց քիթուբերանով երկար մնալուց:

Օգտակար խորհուրդներ, ամեն կարգի վարակներից խուսափելու համար


Հաճախակի լվացեք ձեռքերը

Մասնագետները հավատացնում են, որ դա վարակվելու վտանգը կնվազեցնի 50%-ով: Ամերիկյան բանակում կատարված փորձն ապացուցեց դրա արդյունավետությունը: Քանի որ հիմնականում վարակները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, ուստի դժվար չէ հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ հիվանդ մարդը հազում է ու բերանը ծածկում ձեռքի ափով: Շարունակությունն ինքներդ էլ կարող եք պարզ պատկերացնել, թե ինչպես է նա վեր կենում ու դուռը բացում, բնականաբար բռնակը հրելով, ու եթե նույնիսկ առողջ մարդը նրանից հետո նույն բռնակին ձեռք տա,  կարող է և հիվանդանալ:

Կերեք վիտամիններ` մթերքի տեսքով

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ  մրսածության դեպքում ասպիրին խմելու հարկ չկա: Ավելի լավ է  վիտամինների «հարվածային չափաքանակ» ընդունել, հատկապես` C վիտամին: Այս վիտամինը մեծ քանակությամբ կա ցիտրուսներում,մասուրի, սև հաղարջի, կիվիի, կարմիր տաքդեղի, լոլիկի ու տերևավոր բանջարեղենի` կանաչու մեջ:

Օգտակար են յոգուրտը, կաթնաշոռը, մի խոսքով` կաթնամթերքը: Օրգանիզմի պաշտպանական  ուժերի ակտիվացման համար օգտակար են սունկը, ցինկով հարուստ մթերքը (լյարդը, ծովամթերքը, ընդեղենն ու ընկույզը):

Հաճախ քայլեք

Թարմ օդին ամենօրյա գոնե կես ժամ զբոսանքները կօգնեն կազդուրվելու, օրինակ` մրսածությունից, երկու անգամ ավելի արագ: Բացի այդ, խորհուրդ է տրվում քայլել անշտապ: Նկատի ունեցեք, որ ոտքերը պետք է տաք լինեն, իսկ մարմինը ոչ մի դեպքում չպետք է քրտնի:

Հիշո՞ւմ եք ռուսական  ասացվածքը.«Ոտքերը` տաքության, մարմինը` մաքրության, իսկ գլուխը` ցրտի մեջ»:

Մեր նախնիները համոզված էին, որ սոխն ու սխտորը սպանում են չար ուժերը, պաշտպանում, օրինակ` վամպիրներից:

Երբևէ ձեզ խորհուրդ տվե՞լ են մեծահասակները հարբուխի կամ գրիպի ժամանակ սոխը կտրել ու տան մի անկյունում դնել: Ճիշտ է, հոտը շատերի համար գուցե հաճելի չլինի, սակայն անհերքելի է մանրէների դեմ դրա ազդեցությունը: Դրա բացատրությունը միայն XX դարում կարողացան տալ, երբ հայտնաբերեցին այնպիսի նյութերի առկայությունը, ինչպիսիք ֆիտոնցիդներն են: Դրանք բարձրացնում են օրգանիզմի իմունիտետը, ինչը շատ կարևոր հանգամանք է վարակիչ հիվանդությունների բուժման գործում: Հայտնի բան է, որ վարակիչ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը մեծանում է, եթե օրգանիզմի դիմադրողականությունը թուլանում է: Տարբեր բույսերի ֆիտոնցիդներն  ունեն տարբեր ազդեցություն. խորդենու ֆիտոնցիդներն, օրինակ, 43%-ով նվազեցնում են մանրէների քանակը օդում, քրիզանթեմներինը` 66%-ով: Իսկ փողոցից տուն ներթափանցած ծանր մետաղների աղերը կլանվում են ասպարագուս բույսի տերևներով: Եթե տանը խորդենի ունեք, ուրեմն համարեք, որ ձեր բախտը բերել է, քանի որ խորդենու  ֆիտոնցիդները ախտահանում ու թարմացնում են օդը, ինչը խանգարում է թոքային հիվանդությունների առաջացմանն ու կարգավորում է նյութափոխանակությունը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ

Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...

Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am

Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա

Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...

ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ
ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ

Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա

Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...

Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:

Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...

ԵՊԲՀ. Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի
ԵՊԲՀ. Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները

Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...

ՀՀ ԱՆ. Կապիկի ծաղիկ հիվանդության իրավիճակի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Կապիկի ծաղիկ հիվանդության իրավիճակի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Առիթմիա և քովիդ. erebunimed.com
Առիթմիա և քովիդ. erebunimed.com

Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
ՀՀ ԱՆ. COVID-19 ճամփորդական սահմանափակումներ
ՀՀ ԱՆ. COVID-19 ճամփորդական սահմանափակումներ

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն.

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...

ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է
ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն
ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն

Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ